ՔՊ-ն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել. մեկնարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացը

ՔՊ-ն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել. մեկնարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, Times․am: Ազգային ժողովի խորհուրդը ժամը 10:30-ին արտահերթ նիստ է հրավիրել:

Նիստի օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է:

Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։

Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում