AM | RU
USD
EUR
RUB

«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից խմբավորում ստեղծելու գործով նախաքննությունն ավարտվել է

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Սուրեն Ավետիսյանն իր կողմից ստեղծած և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ Արմեն Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մեկին՝ իրենց աշխատասենյակում եղբայրների կողմից ծեծի ենթարկելու մասին՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող տարածքում հիշյալ խմբավորման անդամների հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբա­նումներ: Այդ ընթացքում Սուրեն Ավետիսյանը ներկաներին հանձնարա­րականներ է տվել՝ Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծել բացա­ռապես քրեական աստիճանակար­գության բարձրագույն կարգավիճակ ունե­­ցող անձանց դիմե­լու միջոցով. հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կա­տա­րել են վերջինիս պա­հանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավոր­մանը և ներգրավ­վելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրակա­նացմանը։

Նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չայկովսկի և Թամանյան փողոցների հատման խաչմերուկում գտնվող շինությունում Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված պարզաբանումների վերաբերյալ խոսակցության ժամանակ խմբավորման անդամներ Ցոլակ Գևորգյանը և Արմեն Վարոսյանը Կարեն Վարոսյանին են փոխանցել վերոնշյալ հանձնարա­րականը, որից հետո վերջինս իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարա­րականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին:

Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա­նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ Ռաֆիկ Իգիթյանի, Վահան Տեր-Պողոսյանի, Ցոլակ Գևորգյանի և խմբավորման այլ անդամների միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց­ների հավաքագրումը և տնօրինել հիշյալ խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Մասնավորապես, դերա­բաշխման համաձայն, խմբավորման անդամ Վահան Տեր-Պողոսյանը 2022 թվականի հունվարի 9-ին ստանալով հավաքագրված՝ ընդհանուր 4.595.000 ՀՀ դրամ գումարը, Գյումրի քաղաքում այն փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին և Ցոլակ Գևորգյանին, ովքեր ստացված գումարը հաշվելուց հետո հեռախոսազանգի միջոցով դրա չափի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել Սուրեն Ավետիսյանին:

Վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանին՝ քրեակա­տա­րողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Իգիթյանը Արտյոմ Ղազարյանի բնակության վայրում նրան է փոխանցել նշված գումարը:

Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը հավա­քագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավոր­ման մեկ այլ անդամի հրահանգել է հանցա­վոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Արտյոմ Ղազարյանին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Իգիթյանը, ևս մասնակցելով նշված խմբավոր­մանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս և Ցոլակ Գևորգյանը, Արտյոմ Ղազարյանին են փոխանցել նշված գումարը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել գործարանային արտադրության «P. BERETTA 950 BS» 6,35*15մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ և նույն տրամաչափի 8 հատ փամփուշտ: Բացի այդ, վերջինս իր անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանին կից օժանդակ շինությունում պահել զգալի չափերի՝ 0,6 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ «α-PVP» տեսակի թմրամիջոց: Նշված շինությունում Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով պահել է նաև հողով լի ծաղկամաններում իր կողմից աճեցված «Կանեփ» տեսակի բույսից պատրաստած, անձնական օգտագործման համար առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 75,1 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, աճեցրել և մշակել է խոշոր չափերի՝ 13 հատ շրջանառությունն արգելված կանեփ տեսակի բույս: Վերոնշյալ ատրճանակը, փամփուշտները և թմրամիջոցները հայտնաբերվել են քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Արտյոմ Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Վարոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 404-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Իգիթյանին, Էդմոնդ Գրիգորյանին, Վահան Տեր-Պողոսյանին, Ցոլակ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ռաֆիկ Իգիթյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել գրավը:

Վերոնշյալ 8 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan