Եվրոպայում խոստովանել են, որ սպառել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցային հնարավորությունները

Եվրոպայում խոստովանել են, որ սպառել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցային հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: ԵՄ-ի պատժամիջոցների վերջին փաթեթը ցուցադրեց Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումերի՝ դաշինքի կողմից իր հնարավորությունների սպառումը, հայտարարել Է ֆրանսիական Le Monde-ին անունը չհայտնած մի դիվանագետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ըստ որում այն չի ենթադրում ոչ մի կարգի լուրջ միջոցներ, այլ կոչված Է սոսկ վարելու դաշինքի քաղաքականությունը նրա դաշնակիցների դիրքորոշմանը համապատասխան, գրում Է հրատարակությունը: Ի տարբերություն պատժամիջոցների նախորդ վեց փաթեթների, սահմանափակումների վերջին ցուցակը չի բովանդակում լուրջ միջոցներ:

«Մենք մոտեցել ենք այն բանի վերջին, ինչ կարող Էինք անել»,- հայտարարել Է Le Monde-ին դիվանագիտական աղբյուրը: Այսպես, ԵՄ-ի 27 անդամ պետությունները չեն պլանավորում հոժարակամ հրաժարվել ռուսական գազից, քանի որ մատակարարումների ընթացիկ խնդիներից գլուխ հանել հաջողվում Է դժվարությամբ: Ըստ որում նույնիսկ Լեհաստանը եւ Մերձբալթիկայի երկրները պատրաստ չեն սեղանին դնելու նման առաջարկություն, առավել եւս, որ այն կընդգծեր տարաձայնությունները դաշինքի ներսում:

Ինչպես ասված Է հոդվածում, Եվոպան ձգտել Է այն բանին, որպեսզի իր պատժամիջոցները համընկնեն «Մեծ յոթնյակի» սահմանափակումների հետ. տակավին հունիսի վերջին երկրների այդ խումբը հրաժարվեց ռուսական ոսկուց: Միեւնույն ժամանակ նոր փաթեթում նշված են նաեւ զիջողություններ, նշում Է հրատարակությունը: ԵՄ-ի խորհրդի կողմից հավանության արժանացած պատժամիջոցները չեն վերաբերում գյուղատնտեսական արտադրանքի, պարարտանյութերի եւ պարենի վաճառքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում