Հուլիսի 29-ին «Դիմադրություն» շարժումը հանրահավաք կանի

Հուլիսի 29-ին «Դիմադրություն» շարժումը հանրահավաք կանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, ժամը 19:30 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը։ Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից։

«Դիմադրություն շարժումը շարունակվում է։ Այս պահին կատարվում են աշխատանքներ, պլանավորվում են առաջիկա անելիքներն ու գործողությունները։

Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, 19։30-ին կներկայացնենք ընթացիկ աշխատանքների մասին զեկույց, կխոսենք նաև առաջիկա անելիքների մասին։

Պայքարը շարունակվում է, հոգնել չկա, նահանջել չկա, Նիկոլը պետք է հեռանա»,- նշված է Դիմադրության շարժման հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում