Արցախի ՊԲ-ն հայտնել է վերջին երկու օրերին հրադադարի ռեժիմի խախտումների մասին

Արցախի ՊԲ-ն հայտնել է վերջին երկու օրերին հրադադարի ռեժիմի խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, Times․am: Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում