Պարզվում են Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հանգամանքները․ տեսանյութ

Պարզվում են Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հանգամանքները․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Համաձայն ՀՀ ոստիկանության Սևանի բաժնից ստացված հաղորդման՝ 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտաճանապարհի 6-րդ կմ հատվածում միմյանց են բախվել ‹‹BMW X5›› և ‹‹Վազ 21104›› մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս 43-ամյա վարորդը տեղում մահացել է։

Ինչպես տեղեկացրին քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրնեսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարույթի ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև՝ դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ, հետաքննության մարմնին տրվել են համապատասխան հանձնարարություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում