Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, Times․am: Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին», – ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք՝ երեկ Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել, կան զոհեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում