ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ի կողմից

ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, Times․am: Սևաստոպոլում ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբը  հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։ Հինգ մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Սևաստոպոլի գուբերնատոր Միխայիլ Ռազվոժաևը։

«Այսօր վաղ առավոտյան ուկրաինական նացիստները որոշել են փչացնել ՌԴ Ռազմածովային նավատորմի հոբելյանական օրը։ Նավատորմի շտաբը հարձակման ենթարկվեց ԱԹՍ-ի կողմից։ Հինգ մարդ վիրավորվել է, բարեբախտաբար զոհեր չկան»,- նշել է գուբերնատորը։

Նա նաև հավելել է, որ տեղում աշխատում են ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, պարզելու դեպքի հանգամանքները։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում