AM | RU
USD
EUR
RUB

Դժվար է նույնացնել Հայոց ցեղասպանությունը և սիրիական ճգնաժամը. «The Atlantic»

 

Հարյուր տարի առաջ, երբ ԱՄՆ կանգնած էր Արևմտյան Հայաստանի տարածքում և Սիրիայում «մարդու իրավունքների ճգնաժամի առաջ», որոշում կայացվեց չմիջամտել: Այն բանից հետո, երբ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին էթնիկ հայերն Օսմանյան կայսրության տարածքում ոչնչացվեցին, ԱՄՆ նախագահ Վիլսոնը կոչ նարեց Կոնգրեսին օգնել մնացածշ հայերին պետություն ստեղծելու հարցում, սակայն, ասելով, որ ամերիկյան հանրությունը չի աջակցի միջամտությանը, Կոնգրեսը հակառակ որոշում կայացրեց:

Պատմության նման վերաշարադրմամբ է ամերիկացի լրագրող Էմմա Գրինը «The Atlantic» հանդեսում ներկայացնում այսօր ԱՄՆ-ի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկի' սիրական ճգնաժամին միջամտելու խնդրի շուրջ ծավալված քննարկումները:

«1915թ-ի ապրիլի 24-ի գիշերը օսմանյան զինվորները ձերբակալեցին ավելի քան 200 հայ մտավորականների և առաջնորդների կայսրության մայրաքաղաքում' Կոստանդնուպոլսում: Այնուհետև ներքին Անատոլիայում, որը ժամանակակից Թուրքիայի մաս է կազմում տղամարդիկ սպանվեցին: Հաջորդ յոթ տարիների ընթացքում մոտ 1.5 միլիոն հայերի սպանվեցին սիրիական անապատներում, ենթարկվեցին զանգվածային ոչնչացուման, զոհ գնացին համաճարակների և այլն»,- գրում է Գրինը:

Լրագրողն այնուհետև ներևկայացնում է այն ամերիկացիների հսկայական ջանքերը, որոնք այդ տարիներին հանգանակությունների միջոցով օգնություն էին փոխանցում թուրքական վայրագություններից տառապող հայ ժողովրդին և Ցեղասպանությունից փրկվածներին: Օրինակ' Հայկական և սիրական օգնության ամերիկյան կոմիտեն տարբեր միջոցառումների շնորհից շուրջ 5 միլիոն դոլար է կարողացել հանգանակել' օժանդակելու Թուրքիայում, Պարսկաստանում, Սիրիայում և Պաղեստինում Ցեղասպանությունից փրկված հայերին: Այս մասին 1916թ-ին գրել է նաև The New York Times-ը: Այնուհետև այս կազմակերպություններ ներառվել է Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամի կազմի մեջ

Նախագահ Վիլսոնը ևս աջակցել է օգնության կազմակերպման հարցերում կազմակերպության ջանքերին: Նա շարունակաբար միջնորդում էր Հայկական հարցում ամերիկյան միաջմտության օգտին: «Դուք մտածե՞լ եք հայերի տառապանքների մասին: Դուք ձեր գումարները տրամադրում եք, որպեսզի օգնեք տառապած հայերին իրենց տառապանքներից հետո, հիմա կենտրոնացրեք ձեր ուժերը, որպեսզի նրանք նորից չտառապեն»,- ասում էր Վիլսոնը: Նրա կարծիքով' այս խնդրի լուծումը կլիներ այն, որ ԱՄՆ օգներ հայերին ստեղծելու սեփական կենսունակ պետությունը, սակայն ամերիկյան Կոնգրեսը չվերցրեց Հայաստ անի մանդատը:

«Իհարկե, դժվար է համադրել Հայոց ցեղասպանությունը և այսօր Սիրիայում կատարվող իրադարձությունները: Նշանակալի է սակայն, թե ինչպես են փոխվել պետությունների սահմաններն այս տարածաշրջանում պատմության ընթացքում: Ժամանակակից Հայաստանը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում: Երկու երկրների մեջ ընկած են Թուրքիան, Իրաքը և Իրանը: Այնուամենայնիվ, այսօր էլ անցյալի արձագանքը գերբնական է և շատ, շատ տխուր»,- եզրափակում է Էմմա Գրինը:

Լրահոս
Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ «Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը «Հրապարակ». 90-ականների հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 1 ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ. մանրամասներ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում Կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Ունենք 18 տարեկան զինվոր, ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա. ՈՒՂԻՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan