ՌԴ ԶՈՒ հարվածից զոհվել է ուկրաինացի 50 զինծառայող

ՌԴ ԶՈՒ հարվածից զոհվել է ուկրաինացի 50 զինծառայող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, Times․am:  ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 50 ուկրաինացի զինծառայող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքից գերճշգրիտ զենքով օդային հարված է հասցվել ուկրաինական ԶՈւ 72-րդ մեխանիզացված բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրին։ Հարվածի արդյունքում ոչնչացվել է 50 զինծառայող, երկու «Мста-Б» հաուբից և 10 միավոր ռազմական տեխնիկա»,-ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

Բացի այդ, Կոնաշենկովը նշել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերը ավիահարված են հասցրել Խարկովում գտնվող Մորոզովի անվան տեխնիկումին, որտեղ ժամանակավորապես տեղակայված էր ուկրաինական «Кракен» զորամիավորումը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում