Իրանի սահմանապահների ու թալիբների միջև մարտեր են սկսվել

Իրանի սահմանապահների ու թալիբների միջև մարտեր են սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, Times․am: Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի հյուսիսում գտնվող Խիրմանդ շրջանի նահանգապետ Մեյսամ Բարազանդեն IRNA-ին տված հարցազրույցում ասել է որ շրջանի սահմանին իրանցի սահմանապահների եւ թալիբների միջեւ մարտեր են սկսվել։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ իրանցի սահմանապահների եւ թալիբների միջեւ բախումը շարունակվում է։

Ըստ նահանգապետի՝ դեռևս վաղ է խոսել զոհերի և վիրավորների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում