ԵՄ-ի միջնորդությամբ Սերբիայի եւ Կոսովոյի երկխոսությունը թույլ կտա վերացնել լարվածությունը. Բորել

ԵՄ-ի միջնորդությամբ Սերբիայի եւ Կոսովոյի երկխոսությունը թույլ կտա վերացնել լարվածությունը. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, Times․am: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ին հայտարարել Է, որ ԵՄ-ի միջնորդությամբ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկխոսությունը թույլ կտա վերացնել լրավածությունը տարածաշրջանում եւ թուլ չտալ հետագա Էսկալացիա:

«Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը (սերբական փաստաթղթերի արգելքի) սահմանման ընթացակարգը սեպտեմբերի 1-ին հետաձգելու որոշումը եւ ակնկալում ենք, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կվերացվեն,- գրել Է Բորելը Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բաց հարցերը պետք Է լուծվեն ԵՄ-ի միջնորդությամբ երխոսության շրջանակներում եւ նպատակաուղղվեն Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների համակողմանի նորմալացմանը, ինչն անհրաժեշտ Է ԵՄ-ին նրանց ինտեգրացման համար»:

Կիրակի երեկոյան Կոսովոյում եւ Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել Է այն բանից հետո, երբ չճանաչված կազմավորման ոստիկանությունը փակել Է հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային մասի սերբերը դուրս են եկել ցույցերի եւ փակել հիմնական մայրուղիները: Երկրամասի հյուսիսի մի շարք քաղաքներում հնչել են շչակներ: Իբար գետի կամրջի մոտ, որը միացնում Է Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսը եւ հարավը, կենտրոնացվել են ոստիկաններ եւ Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի ծառայողներ, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Միջազգային ուժերի ջանքերի արդյունքում Պրիշտինան որոշել Է սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում