AM | RU
USD
EUR
RUB

Պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ. Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում։

Անընդհատ պաշտոնական հաղորդագրություններ են տարածում տարբեր ուղղություններով՝ Արցախի և ՀՀ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումների մասին՝ ակնհայտորեն փորձ է արվում այդ «խախտումների» աղմուկը բարձրացնել։

Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը սադրանքի, միգուցե, ագրեսիայի տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում։
Սրա հետ կապված ՀՀ ՊՆ-ն ու Արցախի ՊԲ-ն կանոնավոր հերքումներ են տարածում, ինչն ավելի է ընդգծում Ադրբեջանի կողմից իրականացվող «տնային աշխատանքը»։

Ադրբեջանական քարոզչամեքենան նման տեղեկատվական գրոհներ երբեք պատահական չի կազմակերպում։
Ի դեպ, օրեր առաջ, ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում ոչ պաշտոնական հայտարարություններ էր տարածվում, որով զգուշացվում էր, որ ռազմական տեխնիկայի, սպառազինության, զինվորական շարասյուների շարժեր նկարելն ու հրապարակելն արգելվում է, իսկ ռազմական բնույթի գրառման համար նույնիսկ ռազմական լրագրող ձերբակալում։

Զուգահեռ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ խոսում էին Արցախի ապառազմականացման մասին՝ որոշ դեպքերում՝ ուղիղ, երբեմն՝ ակնարկով, սպառնում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու անհրաժեշտության մասին։
Մյուս կողմից՝ մեր հանրության շրջանում և հատկապես սահմանամերձ հատվածներից խուլ զրույցներ են շրջանառվում թշնամու՝ տարբեր ուղղություններով շարժերի մասին։

Թե ինչ շարժերի մասին է խոսքը՝ ուսումնական զորավարժությունների՞, ինժեներական աշխատանքների՞, ուժի ցուցադրմա՞ն, թե՞ տեղային գործողությունների նախապատրաստման մասին՝ այս պահին դժվար է ասել։

Այդպիսի տեղեկատվության ամենամեծ ծավալով կարող է միայն պետությունը տիրապետել՝ իր համապատասխան կառույցներով, սակայն իշխանությունը լուռ է։

Այս տեսանկյունից սցենարային զարգացման 2 հիմնական տարբերակ դիտարկենք։

Առաջին՝ Ադրբեջանը դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող բանակցությունների ընթացքից, տեմպից, զորքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանությամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական հավակնությունները իրացնել ուժի կիրառման միջոցով։

Երկրորդ՝ ամենամեծ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ։

Տարածքներ, որոնց վերաբերյալ կան կուլիսային պայմանավորվածություններ, սակայն դրանց խաղաղ հանձնումը ՀՀ իշխանությունների համար հղի է իշխանության կորստով։ Իսկ նրանց համար առաջնայինը ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է, այլ սեփական իշխանության պահպանումը։

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը հանրությանը համոզում էր, որ Ադրբեջանի հետ խայտառակ գործարքի գնալով, 25 հազար մարդու կյանք է փրկել, իսկ Կովսականն ու Սանասարը հանձնելով՝ նոր՝ ավելի մեծ ագրեսիա կանխել։

Պատերազմից հետո Արցախի և Հայաստանի հանձնման գործընթացը շարունակվում է, իսկ իշխանությունը շարունակում է արդարանալ ու նոր «հիմնավորումներ» փնտրել իր զիջողականությունն արդարացնելու համար։

Պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ. երկու դեպքում էլ գործ ունենք Հայաստանի ու Արցախի համար ծայրահեղ ծանր հետևանքներ ենթադրող գործընթացների հետ»։

Լրահոս
Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Առանց Արցախ չկա Հայաստան. Դավիթ Բաբայան Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ Ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ Իրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասին Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչության հարկադրելու համար երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է բնակչության 10․03%-ը Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan