Ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը

Ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, Times․am: Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 

Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ հայկական կողմից կորուստներ չկան:

«Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում