Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից

Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, Times․am: Մենք հիմա 3-ն ենք, որոնց արգելել են մուտք գործել Հայաստան. Սյունե Աբրահամյանի և Մասիս Աբրահամյանի հետ մենք Հայաստանի, Արցախի և հայ դատի 3 պաշտպաններն ենք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածում է ավտորիտար պետության. Ժողովրդավարությունը ոտնահարված է, անհատական ազատությունները՝ արհամարհված։

Նա նաեւ նշել է. «Նիկոլ Փաշինյանը սարսափի մթնոլորտ է ստեղծում.

Մենք դա չենք ընդունում։ Մենք դա չենք ընդունի։ Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Եվ մենք կհասնենք հաջողության»։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում