Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ-ի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ-ի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Հեռախոսի զրույցում քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացման որոշակի գործնական ասպեկտներ»,-ասվում է հաղորդարգության մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում