Իրանի հարավում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի հարավում ռազմական ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, Times․am: Սու-22 կործանիչը, որը պատկանում Էր Իրանի զինված ուժերի ընտրի ստորաբաժանմանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին, օգոստոսի 2-ին վթարի Է ենթարկվել Շիրազի նահանգում, որը գտնվում Է երկրի հարավում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է տեղի IRNA գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն Էլ, որոնք գտնվել են ինքաթիռում, ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ: Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը տեղեկացրել Է, որ կործանման պատճառ Է դարձել տեխնիկական խափանումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում