Իշխանություններն ապացուցեցին՝ միակ հենարանը մնացել է հնազանդ ծառայող իրավապահ համակարգը․ Վանեցյան

Իշխանություններն ապացուցեցին՝ միակ հենարանը մնացել է հնազանդ ծառայող իրավապահ համակարգը․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, Times․am: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին:

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է Չալաբյանի կալանավորմանը։

«Հոգեվարքի մեջ գտնվող վախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց իշխանության միակ հենարանը մնացել է իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգը:

Ազատություն՝ բոլոր քաղբանտարկյալներին», – Facebook-ում գրել է Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում