ԼՂ շփման գծի երկայնքով իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

ԼՂ շփման գծի երկայնքով իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, Times․am: Չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան՝ իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում