Կրեմլը մտահոգված է ԼՂ-ում իրավիճակի սրմամբ. Պեսկով

Կրեմլը մտահոգված է ԼՂ-ում իրավիճակի սրմամբ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, Times․am: Հայաստանի հետ տարբեր մակարդակներում առկա սերտ շփումները թույլ են տալիս ռուսական կողմին պարզաբանել բոլոր այն հարցերը, որոնք առաջանում են հայկական կողմի մոտ՝ կապված Արցախում ռուս խաղաղապահների գործունեության հետ։

Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով, Կրեմլը մտահոգված է Արցախում տիրող իրավիճակով, հետևում է զարգացումներին և կոչ անում կողմերին զսպվածություն ցուցաբերել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում