Եռամսյա վարժական հավաքի մասնակիցը քնած ժամանակ հանկարծամահ է եղել․ ՊՆ

Եռամսյա վարժական հավաքի մասնակիցը քնած ժամանակ հանկարծամահ է եղել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, Times․am: Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում