Վարդենիսի զբոսայգում 11-ամյա տղան տնակի տանիքից վայր է ընկել և հիվանդանցում մահացել

Վարդենիսի զբոսայգում 11-ամյա տղան տնակի տանիքից վայր է ընկել և հիվանդանցում մահացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, Times․am: Գեղարքունիքի մարզում, օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անշունչ և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 11-ամյա Ռ. Բ-ն էր, ով ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որպեսզի տանիքի վրայով անցնող ծառի ճյուղից իջեցնի գնդակը, և անզգուշաբար վայր է ընկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում