Աղավնոյի ծանր լուսաբացն ու անորոշ կեսօրը. տեսանյութ

Աղավնոյի ծանր լուսաբացն ու անորոշ կեսօրը. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, Times․am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպումից հետո Աղավնոյի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում:

Գյուղը լքելու հորդորը մարդիկ ընդունել են ցավով, ոմանք հուզմունքով, ոմանք զուսպ:

Հիմա ավելի դժվար է բնութագրել առկա տրամադրությունները, զգացողություններն ու հասկանալ անորոշության չկշռվող թանձրությունը: Քաշաթաղի շրջանի վերջին բնակիչներն այս օրերին վայելում են սեփական տան ու հինավուրց հայկական հողի քաղցրությունը, որ վաղվա կարոտը գուցե ավելի մեղմ լինի:

Մանրամասները` Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում