Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, Times․am: Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում թշնամու կրակոցից ծանր վիրավորվել է Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանի եղբորորդին։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Երեկ՝ օգոստոսի 6- ին, հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան ու տեղափոխվել Երևան։ «Խաղաղ» ենք ապրում Հայաստանում։ Այս մասին դեռ որևէ պաշտոնական հրապարակման չեմ հանդիպել»,-գրել է Անահիտ Գևորգյանը։

ՊՆ-ն հաղորդագրություն, պարզաբանում դեռ չի տարածել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում