AM | RU
USD
EUR
RUB

Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, Times․am: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցավոք, հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից ունեցել ենք 2 զոհ և 19 վիրավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գուրգեն Գաբրիելյանի և Արթուր Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝

1. Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության.

2. Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում.

3. Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը.

4. Ադրբեջանի հայամերժ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, և Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով քիչ-քիչ էլ ավելի բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը. Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառյալ՝

Ա) ուժի և ուժի սպառնալիքի կիրառում,

Բ) սեփական ռազմական կարողությունների շարունակական բարելավում,

Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային հարաբերությունների մեջ՝ սեփական օրակարգային հարցերով,

Դ) Արցախի մեկուսացման խորացում,

Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,

Զ) հայության տարբեր հատվածների միջև պառակտման հրահրում ու խթանում,

Է) հայերի (առաջնահերթորեն՝ արցախահայության) շրջանում անօգնականության ու անելանելիության զգացողության սերմանում,

Ը) Արցախում ապրելու համար կարևոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,

Թ) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում տարածաշրջանում և հեղինակազրկում հատկապես հայերի շրջանում.

5. Քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի և ողջ հայության համար և հաշվի առնելով վերոնշյալ վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է հատկապես հետևյալ ոլորտներում՝

Ա) կայուն անվտանգություն,

Բ) աճող ժողովրդագրություն,

Գ) զարգացող տնտեսություն,

Դ) որակյալ կրթություն,

Ե) արդյունավետ կառավարում,

Զ) ազգային գաղափարախոսություն,

Է) պրագմատիկ միջազգային հարաբերություններ.

6. Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի և հայոց պետականության զարգացման ու զորացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում.

7. Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը:

Այս հարցերի և հայ ազգի համար Արցախի բացառիկ կարևորության (Արցախականության) ու Արցախի ապագայի շուրջ իմ ավելի մանրամասն մտորումները կներկայացնեմ առաջիկայում՝ ծավալուն հոդվածով »,- գրել է Բեգլարյանը:

Լրահոս
Երբ մարդն ինֆորմացիոն արտահոսք է անում, սակայն չունի բավարար հզորություն, նրան անվանում են հիմար Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանին աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ Խաղաղության համաձայնագրի առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա Աշխարհը ողջունեց հայ ռազմագերիների վերադարձը՝ որակելով այն մարդասիրական քայլ Նուբարաշենում ամուսինը սպանել է կնոջը և վերցնելով նոր ծնված երեխային փախուստի դիմել Այս անգամ Փաշինյանի սուտն անցավ բոլոր հնարավոր սահմանները. Ավետիք Չալաբյան Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ պատգամավորներ բարձրաձայնել են Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին Նախկինում բանակցային սեղանին Ալիևն էր ճնշված և ոչ հայկական կողմը․ քաղաքագետ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ Ազգությամբ հայ 18 մարզիկներ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները աննախադեպ դաժանություններ են արել․ Թաթոյանը՝ Fox New-ին Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ. Փաշինյանի ուղերձը՝ ուսուցիչներին Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Վաղը տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը Իրանում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները Հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթում Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիներին գնդակահարողներին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. «Հավաստի աղբյուրը» շարունակում է բացահայտումները Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan