Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում

Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Մեկ շաբաթ է բոլոր մանրամասներով ուսումնասիրում եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի դրդապատճառները, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ե՛վ քաղաքական, և՛ ռազմական, և՛ ռեգիոնալ տեսանկյունից, դետալային, հաշվարկված օպերացիա էր։

Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրեցին, իսկ ռազմական առումով՝ ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը՝ մեծացնում ճնշումը։

Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի, եթե նույնիսկ ինչ-ինչ հրաշքով, նման ցանկություն առաջանար։

Այս ծանր պայմաններում հնարավորության պատուհան կարող է բացվել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, հակառակ դեպքում Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում և որքան իրավիճակը թույլ տա՝ կշարժվի առաջ», – նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում