AM | RU
USD
EUR
RUB

Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները չեն թույլատրում. Տեր Հովհաննես

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները տարբեր պատճառաբանություններով չեն թույլատրում։ Այս մասին 24News-ին ասաց 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Դադիվանքի վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննեսը։

Անդրադառնալով Բերձոր քաղաքի, Ներքին Սուս և Աղավնո գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու թեմային՝ Տեր Հովհաննեսն ասաց, որ անցյալում արածներից է այս ամենը սկսվել։ «2018 թվականին Մայր Աթոռը 3 օր գերության մեջ էր հայ ժողովրդի, ոչ թե թշնամու կողմից։ Որ հարձակվել էին Մայր Աթոռի վրա, 3 օր Վեհափառ Հայրապետը չկարողացավ մտնել իր գրասենյակ։ Հիմա այդ հարձակման կազմակերպիչները՝ իշխանավորների գլխավորությամբ, պետք է գնան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներողություն խնդրեն Վեհափառ Հայրապետից, խոստովանեն իրենց մեղքերը, մեղքերի թողություն ստանան, օրհնություն ստանան, որպեսզի այս իրավիճակից դուրս գան», - ընդգծեց վանահայրը։

«Մենք պետք է միասնական դառնանք, համախմբվենք։ Եվ ես ցանկանում եմ մեր ժողովրդին 90-ականների սերը և միասնությունը», - հավելեց Տեր Հովհաննեսը։

Վանահայրը դժվարացավ նշել, թե ինչ է պետք սպասել Դադիվանքի ապագայի մասով։ «Չենք կարող ասել, որովհետև այսօրվա իշխանավորները կատարում են Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները։ Մինչեւ 2016 թվականը մտածում էի, որ կարող ենք բարեկամություն անել մեր չակերտավոր հարեւանների հետ։ Բայց 2016 թվականի ապրիլին ադրբեջանական հարձակումն ինձ համոզեց, որ չի լինելու, իսկ 2020 թվականի պատերազմն ինձ լրիվությամբ համոզեց, որ 100 տարի ևս չենք կարողանալու բարեկամություն անել։ Ով որ ասում է, որ «թուրքի հետ հաշտվել ենք և կարող ենք բարեկամություն անել», նա թուրք է», - ասաց նա։

Տեր Հովհաննեսը նշեց, որ վանական համալիրն ադրբեջանական վերահսկողության տարածքում է, նրա տիրապետության տակ, անկախ նրանից, որ ռուս խաղաղապահները վերահսկողություն են իրականացնում այնտեղ։ «Այսօր կղզիացած է Դադիվանքը։ Ինչպես այսօր Քաշաթաղի, Լաչինի դեպքում է, Լաչինի ճանապարհը որ փակում են, եկեղեցիները մնում են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Դե տեսեք, թե ոնց են գայլերի նման հոշոտելու եկեղեցիները», - եզրափակեց Դադիվանքի վանահայրը։

Լրահոս
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել Ոսկու և արծաթի գները նվազել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն կուղարկի Հայաստան Սպիտակ Տանը հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը Երևանի և 8 մարզերի մի շարք հասցենեում լույս չի լինի Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար Մեկնարկել է Հունաստանի և Հայաստանի ԱԳ արտգործնախարարների առանձնազրույցը Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների 44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու սնանկության հետևանքով Դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջ տունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանցիները թալանել են Փառուխը, բնակիչները տեղահանված են, իսկ գյուղում լինում են միայն խաղաղապահները Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև Զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ գտնվում էին մինչև ռազմական գործողություններն սկսվելը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ահավոր գոռոցներ ենք լսել իրանց դիրքից. զինծառայողները՝ Սյունիքում տեղի ունեցած մարտերի մասին․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Պատերազմի գիշերը տարել են Ներքին Հանդի դիրքեր ու զինվորներից տեղեկություն չկա Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan