Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում

Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Կարդում եմ սոցիալական ցանցերի գրառումները ու հասկանում՝ ժողովուրդը հրաժեշտ է տալիս Բերձորին, Աղավնոյին ու Սուսին։ Ավելի ճիշտ՝ այդպես է կարծում։ Կարծում է, թե այդ բնակավայրերին է հրաժեշտ տալիս։ Իսկ իրականում ոչ։ Այսօրվա մեր այս պահվածքով մենք հրաժեշտ ենք տալիս Տիգրանաշենին ու Տավուշի մարզի մի շարք գյուղերի և տարածքների։

Բերձորն ու Աղավնոն այսօր չեն հանձնվում թշնամուն։ Դրանք թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին։ Այն, որ ամբողջ այս ընթացքում մեր հայրենակիցներին թույլ է տրվել ապրել այդ բնակավայրերում, դեռ ոչինչ չի նշանակում։ Ո՞վ էր նրանց անվտանգության երաշխավորը։ Հայկական բանա՞կը։ Իհարկե ոչ։ Ուրեմն ինչի՞ մասին է խոսքը։

Իրականում ցավոտ տողեր եմ գրում հիմա։ Բայց սա պետք է ասվի։ Մեր հանրությանը միշտ մի քանի քայլ հետ են պահում իրական քաղաքական գործընթացներից։ Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում։ Եվ հիմա հենց Տիգրանաշենի ու Տավուշի մարզի համար պայքարելու ճիշտ ժամանակն է։ Պայքարի վայրն էլ հայտնի է՝ Երևան, Հանրապետության հրապարակ։

Լավ, էլ ո՞նց է պետք հասկացնել, որ մեր բոլոր կորուստների պատճառը Նիկոլի իշխանությունն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում