Զինծառայողները համացանց են ներբեռնել լուսանկարներ` ծառայության առօրյայից, և ենթարկվել պատասխանատվության

Զինծառայողները համացանց են ներբեռնել լուսանկարներ` ծառայության առօրյայից, և ենթարկվել պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում