Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, Times․am: Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ 

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում