Օրենքով գող Արսեն Երևանսկուն ազատ են արձակել

Օրենքով գող Արսեն Երևանսկուն ազատ են արձակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, Times․am: Հայաստանում օրենքով գող Արսեն Մկրտչյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Արսեն Երևանսկի, ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով։ Այս մասին գրում է «Պրայմ Կրայմ»-ը, փոխանցում է News.am-ը։

Ըստ աղբյուրի՝ մինչ այդ քրեական հեղինակությանը կալանավորել էին 72 ժամով, և դատարանը դիտարկում էր նրա ձերբակալման մասին միջնորդությունը։

Աղբյուրը նաև գրում է՝ Մկրտչյանը, 1999-ից բարձր դիրք զբաղեցնելով հանցավոր հիերարխիայում, ստեղծել էր իր ավազակախումբն ու զբաղվում էր քրեական ենթամշակույթի այլ մասնակիցների միջեւ մասնավոր վեճերը կարգավորելով։

Օրենքով գողը լրտեսում էր նաև բանտարկյալներին՝ վերահսկելով, որ նրանք հետեւեն քրեական աշխարհում սահմանված «վարքականոնին»։ Երեւանսկին պատրաստվում էր պատժել կանոնը «խախտողներից» մեկին՝ նրա մասին իր հանցակիցների միջոցով տեղեկություն հավաքելով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում