Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, Times․am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին՝ սահմանամերձ Կարս քաղաքում, այս մասին հաղորդում է «Ուլուսալլ» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ հանդիպմանը մասնակցելու են երկու երկրների արտաքին գերատեսչությունների, առևտրի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ։ Դրա արդյունքների հիման վրա կսկսվի տեխնիկական հարցերի ուսումնասիրությունը, որոնց շուրջ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսօր հայտնել էր, թե այս պահի դրությամբ Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում