Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ

Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, Times․am: Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Արմենակյան փողոցում՝ թիվ 128 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել, մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում