Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում

Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, Times․am: Ռուսաստանին պատկանող շուրջ 10 ինքնաթիռներ արդեն 5 ամիս է, ինչ արգելափակված են Գերմանիայի տարբեր օդանավակայաններում, կապված ԵՄ օդային տարածքի փակման և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջեցների հետ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ը։

Ինքնաթիռներին արգելված է թռիչքներ կատարել, իսկ նրանց սեփականատերերը չեն կարող ինքնաթիռներն օգտագործել, կամ տեղափոխել այլ վայր։

Նշվում է, որ ներկա պահին Լայպցիգում է գտնվում 3 հատ Ан-124 ինքնաթիռ, Քյոլնում՝ մեկական Bombardier Challenger 300 և Boeing 737, Ֆրանկֆուրտում՝ մեկ Boeing 747, Բադեն-Բադենում՝ մեկական Cessna 750, Embraer Legacy 600 և Bombardier Global Express ինքնաթիռներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում