Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ

Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, Times․am: Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում