Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, Times․am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում