Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, Times․am: Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,- նշել է Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում