Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում այլևս չկա, եթե ռազմական տեխնիկա է դուրս բերվում, ուրեմն Արցախը զինաթափում են

Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում այլևս չկա, եթե ռազմական տեխնիկա է դուրս բերվում, ուրեմն Արցախը զինաթափում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամի իր էջում գրում է․

«Ցանցում լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում։ Տեղեկատվությունը ճշտել է պետք, բայց ադրբեջանական մամուլն արդեն ցնցում է։

Հուլիսի 19-ին, երբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «Արցախ մուտք գործած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան», ես գրեցի, որ այդ հայտարարության մեջ մեծ խաբկանք կա. Արցախում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ որևէ ստորաբաժանում այլևս չկար։ Նաև ենթադրեցի, որ այդ դեպքում խոսքը կարող է վերաբերվել, օրինակ, Արցախի զինաթափմանը։ Վախենում եմ, որ ենթադրություններս ճիշտ էին։ Համենայն դեպս, այսօր նման տեղեկատվություն արդեն կա…

Նշեմ նաև, որ Արցախի զինաթափումը եռակողմ հայտնի հայտարարությունների մաս չէ։ Եթե նման բան լինի, դրա պատճառները նույնպես պետք է փնտրել Ալիև-Փաշինյան երկկողմ գաղտնի պայմանավորվածությունների տիրույթում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում