Մասիսի քաղաքապետարանի շենք զինված ներխուժած 36-ամյա տղամարդը ինքնասպան է եղել

Մասիսի քաղաքապետարանի շենք զինված ներխուժած 36-ամյա տղամարդը ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, Times․am: Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ, հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում