Դատը շահեցինք, հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 17:00-ին՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Դատը շահեցինք, հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 17:00-ին՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, Times․am: Քիչ առաջ Վարչական դատարանը բավարարել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից վաղը ժամը 17։00–ին Հանրապետություն հրապարակում հանրահավաք ացկացնելու մասին հայցը։ Դատարանը վարչական մարմինների առարկությունները՝ նշված տարածքում հանրահավաք չանցկացնելու մասին, համարել է չհիմնավորված։ Այս մասին հայտնել է անձամբ Էդգար Ղազարյանը՝ նշելով․

«Հանրահավաքը տեղի կունենա մեր նախանշած օրը, վայրում և ժամին. 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17:00-ին՝ Հանրապետության հրապարակում։

Սպասում ենք բոլորին` ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, ընկերներով, կոլեկտիվներով, եռագույն դրոշներով»,– դատարանի դիմաց հայտարարել է էդգար Ղազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում