Տավուշի մարզում հայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դի

Տավուշի մարզում հայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, Times․am: Երեկ՝ օգոստոսի 22-ն, առեղծվածային ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաներն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։

Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են դիակի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանն էր։

Դեպքի փաստով Տավոիշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Լ. Բադիրյանը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում