Սոմալիի նախագահը «տոտալ պատերազմ» է հայտարարել «Աշ-Շաբաբ» խմբավորմանը

Սոմալիի նախագահը «տոտալ պատերազմ» է հայտարարել «Աշ-Շաբաբ» խմբավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, Times․am: Սոմալիի նախագահ Հասdv ան Շեյխ Մահմուդը «տոտալ պատերազմ» Է հայտարարել «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորմանը՝ վերջերս Մոգադիշոյի Hayat հյուրանոցում պատանդներ վերցնելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հավաստիացրել Է, որ կառավարությունը մտադիր Է ոչնչացնել խմբավորմանը, որպեսզի քաղաքացիներն այլեւս չսգան ահաբեկչությունների զոհերի համար, հաղորդել Է EFE-ն: Նա ժողովրդին խնդրել Է աջակցել «Աշ-Շաբաբ»-ի դեմ գործողություններին:

Օգոստոսի 19-ի երեկոյան ահաբեկիչները պայթյուն են իրականացրել Hayat հյուրանոցում, ներխուժել այնտեղ, իսկ այնուհետեւ շուրջ 30 ժամ պատանդներ պահել ներսում: Զոհվել Է առնվազն 21 մարդ, եւս 106-ին ազատել են հատուկ գործողության արդյունքում: Հյուրանոցի շենքը լրջորեն տուժել Է: Վերքեր Է ստացել 117 մարդ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Աշ-Շաբաբ» խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում