Ռումբի ահազանգ Տաշիր քաղաքում

Ռումբի ահազանգ Տաշիր քաղաքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, Times․am: Օգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում