AM | RU
USD
EUR
RUB

«Շուշին պետք է տա՞նք». Ուշագևրավ դրվագ՝ Արզումանյանի եւ Փաշինյանի շփումներից. «Հրապարակ»

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ ՔԿ-ի ներկայացրած բացատրությունը, թե ինչու են ձերբակալել Արցախում հայտնի Միշկոյին, մեկ բառով հետեւյալն էր՝ նրան մեղադրում են Շուշին հանձնելու մեջ։ Արզումանյանը, իրականում, կարող է տիրապետել արժեքավոր տեղեկատվության, թե ով է իրականում հանձնել Շուշին, կամ ում հրահանգով է հանձնվել։

Այս ձերբակալումից հետո մեզ ուշագրավ դրվագ պատմեցին պատերազմի վերջին օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 26-ին Արցախի ՊԲ հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի այդ օրերի շփումներից։ Պարզվում է՝ Փաշինյանը շատ հաճախակի է զանգահարել Արզումանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ իրավիճակ է ճակատում, եւ ամեն անգամ նույն հարցն է տվել․ «Շուշին հանձնե՞լ եք»։ Արզումանյանը սկզբում զարմացել է այդ հարցից, ապա մի օր էլ զայրացել է, թե՝ «պետք է տա՞նք»։ Եվ երբ Հայաստանի վարչապետը չափից դուրս շատ է միջամտել ու անհանգստացրել իր «անիմաստ հարցերով», Միքայել Արզումանյանը կտրուկ ասել է․

«Սրանից հետո Ձեր հարցերն ուղղեք Օնիկ Վիկտորովիչին»․ խոսքը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին է։ Դրանից հետո Արզումանյանի ու Փաշինյանի հարաբերությունները լարվել են։

Իսկ Շուշիի անկման նախօրեին թշնամու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Շուշիի մի այնպիսի դիրքի, որի տեղը, զինվորականների պնդմամբ, անհնար էր կռահել, եթե կոորդինատները հակառակորդը չունենար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 01․ 09.22թ համարում։

Լրահոս
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել Ոսկու և արծաթի գները նվազել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն կուղարկի Հայաստան Սպիտակ Տանը հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը Երևանի և 8 մարզերի մի շարք հասցենեում լույս չի լինի Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար Մեկնարկել է Հունաստանի և Հայաստանի ԱԳ արտգործնախարարների առանձնազրույցը Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների 44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու սնանկության հետևանքով Դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջ տունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանցիները թալանել են Փառուխը, բնակիչները տեղահանված են, իսկ գյուղում լինում են միայն խաղաղապահները Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև Զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ գտնվում էին մինչև ռազմական գործողություններն սկսվելը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ահավոր գոռոցներ ենք լսել իրանց դիրքից. զինծառայողները՝ Սյունիքում տեղի ունեցած մարտերի մասին․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Պատերազմի գիշերը տարել են Ներքին Հանդի դիրքեր ու զինվորներից տեղեկություն չկա Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan