Արագածոտնի մարզում ՔՊ-ն բաժանվել է երկու թևի․ «Հրապարակ»

Արագածոտնի մարզում ՔՊ-ն բաժանվել է երկու թևի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզում ՔՊ-ականներն աշխատում են իրար դեմ, սեպտեմբերի 25-ին այստեղ եւս ընտրություններ են սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ․ ՔՊ պաշտոնական թեկնածուն Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 30 տարվա գյուղապետ Նորաին Հակոբյանն է, ով, ի դեպ, նախկինում աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով։ Նրա թեկնածությունը ՔՊ վարչությանն է ներկայացրել գործող մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, սակայն Հակոբյանի՝ իշխող ուժի կողմից առաջադրվելուն դեմ են եղել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Արագածոտնի մեր աղբյուրներն ասում են, որ այս զույգը քողարկված աշխատում է ՔՊ-ի դեմ եւ աջակցում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Գոռ Հունանյանին։ Վերջինս գլխավորում է Բարգավաճ Հայաստանի ու Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների ձեւավորած «Հզոր համայնք» դաշինքը: Հիշեցնենք․ ՏԻՄ վերջին ընտրություններին Գոռ Հունանյանը պարտվել է Նորաին Հակոբյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում