Երևանի քաղաքապետի թեկնածուն պետք է տարբերի պարտականությունը՝ նախընտրական ծրագրից

Երևանի քաղաքապետի թեկնածուն պետք է տարբերի պարտականությունը՝ նախընտրական ծրագրից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, Times․am: Քանի որ ապագայում Երևանի քաղաքապետի (ավագանու) ընտրություններն են, հուսանք շուտով կտեսնենք նախընտրական ծրագրեր, որոնցում ներառված չեն լինի իրենց բուն պարտականությունները, հասարակությունն էլ օրենքով սահմանված գործառույթները կզանազանի խոստումներից ու չի ընտրի նրան, ով պաթոսով կերդվի անել այն, ինչ պարտավոր էր անելու։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամյան ալիքը։

Սանմաքրումը, աստֆալտապատումը, տանիքների ու վերելակների նորոգումը, կանաչապատումը․․․դրանք ոչ թե նախընտրական ծրագրեր են, այլ աշխատանքային պարտականություններ։

Հետևաբար քաղաքապետի թեկնածուները պետք է հանդես գան այնպիսի ծրագրերով, որոնք ներառում են Երևանի զարգացմանը վերաբերող դրույթներ։ Նրանք պետք է հստակ ասեն ինչպիսին են պատկերացնում Երևանն ապագայում, զարգացման ինչ մոդելներ են առաջարկում։

Երբ հասարակությանը ներկայացնեն Երևանի ապագայի վերաբերյալ իրենց մոտեցումները, այդ ժամանակ էլ կհասկանանք, Երևանն ունենալո՞ւ է զարգացման հեռանկար, ստանալո՞ւ է իր դիմագիծը, թե՞ շարունակելու է նորակառույց շենքերի տեսքով պարզապես բուսնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում