Ընդդիմադիրների շղարշի տակ հանդես եկողներից շատերը տակից խաղեր են տալիս՝ մուտիլովկեքով․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիրների շղարշի տակ հանդես եկողներից շատերը տակից խաղեր են տալիս՝ մուտիլովկեքով․ Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: Այլընտրանքային խորհրդարան վերջնական ձևակերպում չանենք, բայց մեր նպատակն է ստեղծել խորհրդարանից դուրս հարթակ երկրի կարևորագույն օրակարգերը ավելի լայն, ավելի բովանդակային, ներկայացուցչական կազմով քննարկելու համար։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն է ունենալու ընդդիմությունը այլընտրանքային խորհրադարան ձևավորելով, այն դեպքում, որ ժողվուրդն իրենց քվե է տվել խորհրդարան գնալու համար։

«Այսօր ԱԺ-ն հեռացել է կարևորագույն օրակարգերից, չի սպասարկում դրանք։ Ժողովրդի ձևավորած օրակարգերը խորհրդարանից դուրս են, մենք հավատարիմ ենք այդ օրակարգին, մեր մանդատին»,- ասաց նա։

Նա նշեց, որ եթե իրենք փողոց դուրս չգային փողոց, կորուստները շատ ավելի մեծ կլինեին՝ միայն Լաչինի միջանցքի համայնքներով չէր ավարտվի։

Անդրադառանալով դիտարկմանը, որ ընդդիմության շարքերում արշալույսները խաղաղ չեն, միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, Իշխան Սաղաթելյանն ասաց․

«Ընդդիմադրի շղարշի տակ հանդես եկող շատերը ընդդիմադիր չեն։ Մեր քաղաքականությունը եղել է հետևյալը ՝ մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները այնքան մեծ են, այնքան շատ են, որ զբաղվել քաղաքական դաշտում դիրքավորմամբ, մեկը մյուսին ուտելով, տակից խաղեր տալով չի բխում մեր երկրի օրակարգից։ Երկրում պետք է լինի ավելի լայն համախմբում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե տակից խաղեր տվողներ ասելով ո՞ւմ նկատի, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ խոսքը բոլոր նրանց մասին է, ովքեր «մուտիլովկեքով» փորձում են պառկատել դաշտը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում