Սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Խաչվերացի տոնը

Սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Խաչվերացի տոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Սեպտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Խաչվերացի տոնը: Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին։

Նույն օրը ժամը 17։30–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։

Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում