ՀՀ-ում իշխանափոխության գործընթացի հովանավորը կարող է լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսը․ քաղաքագետ

ՀՀ-ում իշխանափոխության գործընթացի հովանավորը կարող է լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր տելեգրամ ալիքում գրում է․

Հայաստանում տեղի ունենալիք իշխանափոխության գործընթացն իր հովանավորը պետք է ունենա։ Պետք է լինի այնպիսի անձնավորություն, որ կարողանա նախ երկխոսել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ և ապա՝ երաշխավորել ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների իրականացումը։

Իմ խորին համոզմամբ, նման դեր կարող է ստանձնել միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Իսկ որ հստակ պայմանավորվածություններ են պետք, դա ակնհայտ է։ Երեկ գրել, այսօր էլ կրկնում եմ՝ իշխանափոխությունը պետք է իրականացվի հնարավորինս արագ և անցնցում։ Որքան հասկանում եմ, Իշխան Սաղաթելյանի կողմից երեկ նախաձեռնած գործընթացը՝ ՀՀ բոլոր կարող ուժերի միավորումն ու համատեղ իշխանության ձևավորումը, որոշակի դրական դինամիկա ունի։ Բայց անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հիմքում սա պետք է գործող իշխանությունների հետ ոչ թե առճակատման, այլ գուցե և համագործակցային գործընթաց լինի։

Եթե Նիկոլն ու նրա թիմակիցներն անձնական երաշխիքներ խնդրեն, այդ երաշխիքները նրանց պետք է տրամադրվեն։ Գոնե թե հստակ որոշված ինչ-որ ժամանակահատվածի համար։ Եվ հենց Վեհափառ Հայրապետն է, որ կարող է լինել ձեռքբերված բոլոր հնարավոր պայմանավորվածությունների անշեղ իրագործման երաշխավորը։

Սա պետք է շատ արագ արվի։ Թշնամին Ջերմուկի ուղղությամբ է գրոհում, չլինի հանկարծ կորցնենք մեր երկրի այդ զարդը…

Հետևեք մեզ նաև Telegram-ում