Երեկ ոչ ոք չփորձեց տեր կանգնել փողոց դուրս եկած ժողովրդին

Երեկ ոչ ոք չփորձեց տեր կանգնել փողոց դուրս եկած ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր տելեգրամ ալիքում գրում է․

Գիշերվա զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ իշխանափոխության միակ ուղին այն է, որի մասին գրել էի երկու օր առաջ՝ նման քաղաքական որոշում պետք է կայացվի էլիտաների կողմից։ Իսկ այդ որոշումը չկա ու չկա։

Փողոց դուրս եկած ժողովուրդը իշխանափոխության կոմպոնենտներից մեկն է միայն։ Անհրաժեշտ, բայց ոչ բավարար կոմպոնենտ, որին կարելի է մի քանի սադրիչների ու ճոռոմախոս պոպուլիստների միջոցով տուն ուղարկել, եթե չկա իրական առաջնորդություն։

Իսկ այդ առաջնորդությունը չկա։ Երեկ ոչ ոք չփորձեց տեր կանգնել փողոց դուրս եկած ժողովրդին։ Ցավոք, սկսում եմ վերջնականապես համոզվել, որ այդ առաջնորդությունն ի հայտ կգա այն բանից հետո, երբ Նիկոլը կստորագրի կապիտուլյացիայի վերջնական ակտը։ Բայց դրանից հետո էլ ու՞մ է պետք դա։ Կամ դրանից հետո այդ նույն էլիտան ու՞մ է պետք։ Ոչ ոքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում